Դիտարկիչ
Զննիչը կամ բրաուզերը (անգլ. Web browser), ծրագրային ապահովում է, որը նախատեսված է վեբ-կայքեր դիտելու համար, այսինքն վեբ կայքերին դիմելու, դրանցից ստացված տեղեկատվությունը վերամշակելու, կայքը արտածելու և մի էջից մյուսն անցնելու համար։
Համաշխարհային ցանցի ստեղծման օրվանից ցանցային զննիչները անընդհատ կատարելագործվել են և ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է մեծանում դրանց կարևորությունն ու պահանջարկը։ Այժմյան ցանցային զննիչը վեբ-կայքի մշակման և արտածման համար նախատեսված ծրագրային համակարգ է, որն իրենից ներկայացնում է վեբ-կայքի և իր հաճախորդի միջև միջանկյալ օղակ, միջավայր։ Գրեթե բոլոր հայտնի ցանցային զննիչները տարածվում են անվճար այլ լրացնող ծրագրերի հետ միասին. Ինտերնետ Էքսփլորեր (Microsoft Windows-ի հետ միասին), Մոզիլլա Ֆայրֆոքս (անվճար, ազատ ծրագրային ապահովում), Սաֆարի (Mac ՕՀ-ի հետ կամ անվճար Windows-ի համար), Օպերա (անվճար սկսած 8.50 տարբերակից), Գուգլ Քրոմ (անվճար, ազատ ծրագրային ապահովում)։
2019 թվականի մարտի տվյալներով ավելի քան 4.3 մլն մարդ օգտագործում է զննիչ, որը մոտավորապես կազմում է աշխարհի բնակչության 55%-ը[1]։ Ամենատարածված զննիչներն են Գուգլ Քրոմ-ը, Մոզիլլա Ֆայրֆոքս-ը, Սաֆարի-ն,Ինտերնետ Էքսփլորեր-ը և Microsoft Edge-ը։
Տարածումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում շատ ցանցային զննիչներ գոյություն ունեն, սակայն ավելի հայտնի են վերևում նշված հինգ զննիչները։ Այդ զննիչները միշտ գտնվել և գտնվում են մրցակցության մեջ ու տարբեր երկրներում ձգտում են գրավել ցանցային զննիչների շուկան։ Հետևաբար տարբեր երկրներում այս ցանցային զննիչները տարբեր տարածում ունեն[2]։
Ինտերնետ Էքսփլորեր ցանցային զննիչը ամենից շատ տարածված է ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Չինաստանում։ Այն իր օգտագործողների թվով առաջատարն է, սակայն վերջին ժամանակներս այս ցանցային դիտարկչի օգտագործողների թիվը պակասել է։ Դա հիմնականում բացատրվում է ծրագրային սխալներով ու դիտարկչի ծարաբեռնվածությամբ։ Շտկելու համար այս անհաջողությունները Microsoft ընկերությունը 2011 թվականին թողարկում է իր ցանցային զննիչի 9-րդ տարբերակը, որը բավականին տարբերվում է դիտարկչի ավելի հին տարբերակներից։
Մոզիլլա Ֆայրֆոքս ցանցային զննիչը երկրորդն է աշխարհում իր օգտագործողների թվով։ Այն մեծ տարածում ունի հատկապես Ինդոնեզիայում, որտեղ դիտարկչից օգտվում է համացանց օգտագործողների 80 տոկոսը։
Գուգլ Քրոմ ցանցային զննիչը, չնայած իր նոր լինելուն, բավականին մեծ տարածում է գտել աշխարհում։ Զննիչը հատկապես տարածված է Թունիսում և Ալբանիայում, որտեղ այն առաջին տեղում է։ Զննիչը նաև մեծ տարածում է գտել Հայաստանում, որտեղ այս ցանցային դիտարկչից օգտվում է համացանց օգտագործողների 34 տոկոսը[3]։
Օպերա ցանցային զննիչը նույնպես զարգանում է մեծ թափով, սակայն այս զննիչի օգտագործողների թիվը աշխարհում շատ փոքր է՝ընդամենը համացանց օգտագործողների 3 տոկոսը։ Այն մեծ տարածում ունի հատկապես Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Վրաստանում։
Նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համացանցային զննիչի նպատակը Համաշխարհային սարդոստայն-ից տեղեկատվությունը հասցնել և ցույց տալ դա Օգտվող-ի սարքի վրա։
Այս գործընթացը սկսում է երբ օգտագործողը ներմուծում է URL-ը զննիչում, օրինակ https://en.wikipedia.org/
։ Գործնականում բոլոր URL-ները սկսում են http:
-ով կամ https:
-ով, ինչը նշանակում է, որ զննիչը կստանա դրանք որպես HTTP: https:
-ի դեպքում զննիչի և վեբ սպասարիչի միջև հաղորդակցումը կոդավորված է անվտանգության և գաղտնիության սկզբունքներից ելնելով։ URL-ի համար մեկ այլ նախամասնիկ է file:
-ը, որը օգտագործվում է համակարգչի ներքին պանակներն ու նիշքերը ցույց տալու համար։
Մի անգամ կայքէջը բեռնվում է դիատրկիչում, և զննիչը ցույց է տալիս այն օգտագործողի սարքի էկրանին։ Այն ներառում է զննիչի կողմից ներառվող հնարավոև պատկերները և վիդեոները։
Շուկայական մասնաբաժինը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիտարկիչների վիճակագրություն | ||||
---|---|---|---|---|
Chrome | 65.34% | |||
Սաֆարի | 18.12% | |||
Edge | 5.21% | |||
Firefox | 2.88% | |||
Samsung Internet | 2.60% | |||
Օպերա | 2.50% | |||
UC Browser | 0.88% | |||
Android | 0.48% | |||
QQ Browser | 0.44% | |||
Այլ | 1.55% | |||
Դիտարկիչների շուկայական մասնաբաժինները 2024 թվականի ապրիլի դրությամբ համաձայն StatCounter-ի[4] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «World Internet Users Statistics and 2019 World Population Stats». www.internetworldstats.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Ցանցային դիտարկիչների օգտագործման ցուցանիշները աշխարհում
- ↑ Ցանցային դիտարկիչների օգտագործումը Հայաստանում
- ↑ «Browser Market Share Worldwide - Statcounter Global Stats». StatCounter.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դիտարկիչ կատեգորիայում։ |